FAQ

Ի՞նչ լեզվով է անցկացվելու համաժողովը։

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի (TRF 2026) ընթացքում բանախոսություններն ու պանելային քննարկումները կանցկացվեն հայերեն և անգլերեն լեզուներով՝ համապատասխան համաժամանակյա թարգմանությամբ։ Համաժողովի ուղիղ հեռարձակման հասանելի լեզուները կտրամադրվեն միջոցառման ընթացքում։

Ի՞նչ թեմաներ են քննարկվելու համաժողովի ընթացքում։

TRF 2026-ի հիմնական թեմաներն առնչվում են ժամանակակից զբոսաշրջության և հյուրընկալության զարգացմանը, ուղղությունների երկարաժամկետ հեռանկարին և դրանց միջազգային մրցունակությանը։ Քննարկումները կանդրադառնան մասնավորապես՝

Կայուն և երկարաժամկետ զարգացող զբոսաշրջային ուղղությունների ձևավորմանը

Հյուրընկալության ոլորտի ապագային և նոր զարգացման մոդելներին

Ներդրումներին և դրանց դերին զբոսաշրջային ուղղությունների զարգացման գործում

Միջազգային փորձին և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին

Զբոսաշրջային ուղղությունների բրենդավորմանն ու միջազգային դիրքավորմանը

Wellbeing-ի և longevity-ի աճող դերին ժամանակակից հյուրընկալության ոլորտում

Բիզնեսի, ներդրողների, պետական կառույցների և տեղական համայնքների համագործակցությանը՝ երկարաժամկետ արժեք ստեղծելու համար

Ո՞րն համաժողովի նպատակը։

TRF 2026-ի նպատակն է ստեղծել երկխոսության և փորձի փոխանակման հարթակ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների և ուղղությունների զարգացման ոլորտների ներկայացուցիչների համար։

Ի՞նչ է սպասվում համաժողովի մասնակիցներին։

TRF 2026-ը կանցկացվի հոկտեմբերի 9–11-ը Դիլիջանում։ Հիմնական համաժողովային օրը՝ հոկտեմբերի 10-ը, ներառելու է պանելային քննարկումներ, բանախոսություններ և ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների մասնակցությամբ  քննարկումներ։

Այս տարվա ֆորումը կանցնի «Destinations Built to Last» խորագրի ներքո՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչպես ստեղծել զբոսաշրջային ուղղություններ, որոնք կարող են երկարաժամկետ զարգանալ, պահպանել իրենց ինքնությունը և ստեղծել արժեք ինչպես այցելուների, այնպես էլ տեղական համայնքների ու բիզնեսի համար։