FAQ
Ի՞նչ լեզվով են անցկացվելու համաժողովը և համաժողովի հեռարձակումը:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցող բանախոսությունները և պանելային քննարկումները իրականացվելու են հայերեն լեզվով՝ ռուսերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Ուղիղ հեռարձակման դեպքում հասանելի են լինելու հայերեն և անգլերեն լեզուները։
Ի՞նչ թեմաներ են քննարկվելու համաժողովի ընթացքում:
Համաժողովի շրջանակներում կհնչեն հետևյալ թեմաներով պանելային քննարկումներ՝
- MICE զբոսաշրջության աճի և համագործակցության տարածաշրջանային հնարավորությունների ներկայացում:
- MICE Զբոսաշրջություն տարածաշրջանում. աճի հնարավորություններ:
- Նորարարություններ և ներդրումներ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքում և ծառայություններում:
- Հայաստանի դերը տարածաշրջանային MICE զբոսաշրջության մեջ. կարիքները և պահանջվող լուծումները:
Ինչու՞մ է կայանում համաժողովի նպատակը:
Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը և դառնալ երկխոսության հարթակ տարածաշրջանի երկրների համար։
Ու՞մ կարող է հետաքրքրել համաժողովը:
Համաժողովի ընթացքում կբարձրացվեն արդի թեմաներ զբոսաշրջության վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջության և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին (տուրիստական կազմակերպություններ, հյուրանոցներ, հյուրընկալության և տրանսպորտի ծառայություն տրամադրողներ, ավիաընկերություններ և այլն), ներդրումային գործունեությամբ զբաղվող անձանց, ոլորտի զարգացմամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչներին, ուսանողներին, զբոսաշրջիկներին, ճանապարհորդողներին և պարզապես մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկրի և տարածաշրջանի մշակութային զարգացման նկատմամբ։
Ի՞նչ է սպասվում համաժողովի մասնակիցներին:
Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին հոկտեմբերի 26-27-ը սպասվում է երկօրյա ծրագիր, որի առաջին օրը լի է լինելու պանելային քննարկումներով և ելույթներով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում նախատեսվում է ժամանցային ծրագիր և քննարկում կլոր սեղանի շուրջ՝ “Հայաստանի դերը տարածաշրջանային MICE զբոսաշրջության մեջ. կարիքները և պահանջվող լուծումները” թեմայով։