Պանելային քննարկում. Զբոսաշրջության արդի միտումներըㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ

Հոկտեմբերի 11-ին Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին ընդառաջ «Alexander Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ «Զբոսաշրջության արդի միտումները» խորագրով պանելային քննարկումը։

Քննարկմանը մասնակցում էին՝ գործարար և դիզայներ Նինա Հովնանյանը, հայկական խոհանոցի ֆուդբլոգեր և ինֆլուենսեր Աբրահամ Բաբիկյանը, Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Սքայ Քլաբ ընկերության հիմնադիր Արմեն Սարգիսյանը և «Armenia Travel» ընկերության համահիմնադիր Արմեն Գրիգորյանը։

Green Rock ընկերության օպերացիոն տնօրեն Նարե Հարոյանը հանդես եկավ որպես պանելի մոդերատոր։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց զբոսաշրջության արդի միտումներին, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության ուժեղ և թույլ կողմերին, գաստրոտուրիզմի և արկածային տուրիզմի ներկայիս վիճակին։

Միջոցառման ավարտին անցկացվեց փոքրիկ քուիզ՝ պարզելու համար ներկաների գիտելիքները Հայաստանի մասին։ Երկու հաղթողները ստացան «Tourism Regional Forum»-ին մասնակցության հրավիրատոմսեր։