2024 թվականի հոկտեմբերի 26-27-ին Դիլիջանում կկայանա Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովը, որը կազմակերպվել է Green Rock ընկերության կողﬕց` ՀՀ Էկոնոﬕկայի նախարարության զբոսաշրջության կոﬕտեի աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ունի խթանել MICE զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում և նպաստել մասնակից երկրների միջև երկխոսությանը:
Համաժողովը կհամախմբի Հայաստանի և տարածաշրջանի երկրների զբոսաշրջության բնագավառի պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանում MICE զբոսաշրջության զարգացման ﬕտուﬓերը, համագործակցության հնարավոր եզրերը, ինչպես նաև ներդրուﬓերի և նորարարությունների կարևորությունը:
Համաժողովը նպատակ ունի դառնալ համագործակցության, գաղափարների փոխանակման և տարածաշրջանում զբոսաշրջության ապագայի ձևավորման հարթակ:
Մասնակցությունը հնարավոր է միայն հրավիրատոմսերով։ Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, խնդրում ենք լրացնել մեր դիմումի ձևը: