Պանելային քննարկում՝ Երկրի բրենդինգ. դրա դերն ու ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա

«Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին ընդառաջ, հոկտեմբերի 1-ին TUMO LABS-ում տեղի ունեցավ «Երկրի բրենդինգ. դրա դերը և ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա» խորագրով պանելային քննարկում։

Պանելային քննարկման խոսնակներն էին՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սիսիան Պողոսյանը , բրենդինգի մասնագետ Կարեն Բաբաջանյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Նիկա Եպիսկոպոսյանը, «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն և «ԷլենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը և TUMO Ակադեմիայի գրաֆիկական դիզայնի ուսուցման ղեկավար, դիզայներ Էդիկ Պողոսյանը։

Միջոցառման մոդերատորը Green Rock ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն էր։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երկրի բրենդինգին առնչվող բոլոր կարևոր տեսակետներին, քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Պանելային քննարկման ընթացքում բարձրացված բոլոր գաղափարները կամփոփվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին՝ նպաստելով Հայաստանի բրենդի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա դիրքի ամրապնդմանը։