ԶՏՀ 2024. գրանցման դիմումի ձևㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ

2024 թվականի հոկտեմբերի 26-27-ին Դիլիջանում կկայանա Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովը, որը կազմակերպվել է Green Rock ընկերության կողﬕց` ՀՀ Էկոնոﬕկայի նախարարության զբոսաշրջության կոﬕտեի աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ունի խթանել MICE զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում և նպաստել մասնակից երկրների միջև երկխոսությանը:

Համաժողովը կհամախմբի Հայաստանի և տարածաշրջանի երկրների զբոսաշրջության բնագավառի պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանում MICE զբոսաշրջության զարգացման ﬕտուﬓերը, համագործակցության հնարավոր եզրերը, ինչպես նաև ներդրուﬓերի և նորարարությունների կարևորությունը:

Համաժողովը նպատակ ունի դառնալ համագործակցության, գաղափարների փոխանակման և տարածաշրջանում զբոսաշրջության ապագայի ձևավորման հարթակ:

Մասնակցությունը հնարավոր է միայն հրավիրատոմսերով։ Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, խնդրում ենք լրացնել մեր դիմումի ձևը: