FAQ

Ի՞նչ լեզվով են անցկացվելու համաժողովը և համաժողովի հեռարձակումը:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցող բանախոսությունները և պանելային քննարկումները իրականացվելու են հայերեն լեզվով՝ ռուսերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Ուղիղ հեռարձակման դեպքում հասանելի են լինելու հայերեն և անգլերեն լեզուները։

Ի՞նչ թեմաներ են քննարկվելու համաժողովի ընթացքում:

Համաժողովի շրջանակներում կհնչեն հետևյալ թեմաներով պանելային քննարկումներ՝

  • MICE զբոսաշրջության աճի և համագործակցության տարածաշրջանային հնարավորությունների ներկայացում:
  • MICE Զբոսաշրջություն տարածաշրջանում. աճի հնարավորություններ:
  • Նորարարություններ և ներդրումներ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքում և ծառայություններում:
  • Հայաստանի դերը տարածաշրջանային MICE զբոսաշրջության մեջ. կարիքները և պահանջվող լուծումները:

Ինչու՞մ է կայանում համաժողովի նպատակը:

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը և դառնալ երկխոսության հարթակ տարածաշրջանի երկրների համար։

Ու՞մ կարող է հետաքրքրել համաժողովը:

Համաժողովի ընթացքում կբարձրացվեն արդի թեմաներ զբոսաշրջության վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջության և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին (տուրիստական կազմակերպություններ, հյուրանոցներ, հյուրընկալության և տրանսպորտի ծառայություն տրամադրողներ, ավիաընկերություններ և այլն), ներդրումային գործունեությամբ զբաղվող անձանց, ոլորտի զարգացմամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչներին, ուսանողներին, զբոսաշրջիկներին, ճանապարհորդողներին և պարզապես մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկրի և տարածաշրջանի մշակութային զարգացման նկատմամբ։

Ի՞նչ է սպասվում համաժողովի մասնակիցներին:

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին հոկտեմբերի 26-27-ը սպասվում է երկօրյա ծրագիր, որի առաջին օրը լի է լինելու պանելային քննարկումներով և ելույթներով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում նախատեսվում է ժամանցային ծրագիր և քննարկում կլոր սեղանի շուրջ՝ “Հայաստանի դերը տարածաշրջանային MICE զբոսաշրջության մեջ. կարիքները և պահանջվող լուծումները” թեմայով​։