ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հոկտեմբերի 26-ին և 27-ին Դիլիջանը հյուրընկալեց զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետներին՝ բացահայտելու նոր հորիզոններ տարածաշրջանի համար։
Զբոսաշրջության տարածաշրջանային երկօրյա համաժողովը նպատակ ուներ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը և դառնալ երկխոսության հարթակ տարածաշրջանի երկրների համար։ Համաժողովը Green Rock ընկերության նախաձեռնությունն է, որն իրականացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսարջության կոմիտեի աջակցությամբ։
Համաժողովի շրջանակներում ոլորտի մասնագետները, տեղական և միջազգային զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի ակադեմիկոսներն և հետազոտողները, ինչպես նաև ոլորտի զարգացմամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչները ունեցան ելույթներ, քննարկեցին ոլորտի աճի հնարավորությունները և մարտահրավերները, նոր համագործակցությունների հնարավորությունները, ներդրումները զբոսաշրջության ենթակառուցվածքներում և ծառայություններում:
Համաժողովը տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
❗️Մուտքը միայն հրավիրատոմսով:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ 2026
2026 թվականի հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանը կհյուրընկալի Զբոսաշրջության տարածաշրջանային ֆորում 2026-ը (TRF 2026)՝ մեկ հարթակում համախմբելով զբոսաշրջության, քաղաքաշինության, ֆինանսների, մշակույթի և դիվանագիտության ոլորտների մասնագետներին ու առաջնորդներին։
Այս տարվա ֆորումը կանդրադառնա զբոսաշրջային ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք առանցքային թեմաների՝ երկարակեցությունից և բարեկեցությունից՝ որպես զբոսաշրջության արագ զարգացող ուղղություն, մինչև ազատ տնտեսական գոտիներ, որոնք կարող են խթանել տնտեսական և զբոսաշրջային զարգացումը։ Քննարկման օրակարգում կլինեն նաև միջազգային ֆինանսական կառույցների դերը զբոսաշրջային ուղղությունների զարգացման գործում, ինչպես նաև մշակութային ենթակառուցվածքների և դիվանագիտության ազդեցությունը ուղղությունների ընկալման և դիրքավորման վրա։
Ֆորումի հիմնական նպատակներն են՝
Զարգացնել մասնագիտական երկխոսությունը՝ ներկայացնելով միջազգային փորձը, նոր մոտեցումներն ու ոլորտի արդիական միտումները։
Խթանել զբոսաշրջային ուղղությունների զարգացումը՝ քննարկելով մրցունակ, կայուն և տարվա բոլոր եղանակներին գրավիչ ուղղությունների ձևավորման հնարավորությունները։
Քննարկել զբոսաշրջության զարգացող ուղղություններն ու միտումները՝ ի թիվս այլ թեմաների անդրադառնալով նաև երկարակեցության և բարեկեցության՝ որպես ժամանակակից զբոսաշրջության զարգացող ուղղությունների ներուժին։
Ստեղծել նոր բիզնես և ներդրումային կապեր՝ նպաստելով գործընկերությունների և նոր նախագծերի ձևավորմանը։
Խթանել տեղական տնտեսության և համայնքների զարգացումը՝ ընդգծելով զբոսաշրջության դերը աշխատատեղերի, տեղական բիզնեսի և երկարաժամկետ արժեքի ստեղծման գործում։